Ս.թ. հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և Ժակ Ֆորին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:
Ինձ համար մարդու ճակատագրին անտարբեր կառավարիչը նույնքան անարժեք է, որքան երկրի ճակատագրին անտարբեր քաղաքացին։ Կառավարման ոչ մի հմտություն չի դառնում բարիքի աղբյուր, եթե հավաքականության խնդիրների առաջացրած գլխացավերի լաբիրինթոսում կորչում են անհատի հոգսերի համար մտահոգությունը։
Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան այցելած Էլեոնորա Գուերային և նրան ուղեկցող գործընկերներին:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնում է Եգիպտոս, որտեղ նա կհանդիպի երկրի՝ վերջերս ընտրված ղեկավարությանը։ Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Քլինթոնը մտադիր է բանակցություններ վարել նախագահ Մոհամեդ Մուրսիի հետ։
Աֆղանստանի Սամանղան շրջանի Այբակ քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։
ՀՀ պետական բյուջեն զարմանալիորեն անհանդուրժող է հայոց ազգային, անկախական մշակույթի նկատմամբ: Անհանդուրժանքն այս դրսևորվում է աչալուրջ արհամարհանքով: Արհամարհանքն արտահայտվում է մնացորդային տեսլականներում:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...